Տպագրատների ցանց
Թումանյան 11 | Հեռ. +374 10 520282
Մաշտոց 40 | Հեռ. +374 10 537200
Մոսկովյան 21 | Հեռ. +374 10 545278
Բաղրամյան 84/1 | Հեռ.+374 10 270299
Մեր ծառայությունները

օֆսեթ տպագրություն

թվային և լայնաֆորմատ տպագրություն

ձևաորում և նախատպագրական աշխատանքներ

լուսանկարահանում, շրջանակների պատրաստում

հուշանվերների տպագրում և պատրաստում

խանութ

Օֆսեթ տպագրությունը տպագրական արտադրանքի ամենատարածված եղանակն է: Ժամանակակից պոլիգաֆիայի ոլորտում օֆսեթ տպագութունը կիրառվում է մեծ տպաքանակ ունեցող ամսագրերի, կատալոգների, թերթերի, բուկլետների, բրոշյուրների և այլ տպագրական արտադրանքի բարձրորակ բազմագույն տպագրություն ստանալու համար:

Թերթային օֆսեթ տպագրության օպտիմալ տպաքանակն սկսվում է 500 օրինակից:

AG Print-ի տպարանի օֆսեթ տպագրության արդիականացված տպագրական սարքավորումը հնարավորություն է ընձեռում իրականացնել ներկայացուցչական, գովազդային և գրասենյակային արտադրանքի տպագրության ողջ տեսականին: Բարձրորակ նյութերի օգտագործման և ավտոմատացման բարձր աստիճանի շնորհիվ նույնիսկ տեխնոլոգիապես ամենաբարդ պոլիգրաֆիական աշխատանքները կատարվում են համեմատաբար կարճ ժամկետներում: Անկախ տպագրության պայմաններից, վերջնական արտադրանքը համապատասխանում է որակի ընդունված ստանդարտներին:

Տպագրական արտադրանքի տպաքանակի օֆսեթ տպագրությունը, որպես կանոն, տևում է մի քանի օրացույցային օր: Բուն տպագրությունից բացի, արտադրանքը սովորաբար պահանջում է նաև լրացուցիչ մշակում (հատում, ծալակցում, մակաշերտում և այլն): Այնուամենայնիվ, օֆսեթ տպագրության արդի տեխնոլոգիան թույլ է տալիս տպագրությունն իրականացնել ընդամենը մի քանի ժամում: Ուստի բրոշյուրների և կատալոգների անգամ ամենամեծ տպաքանակները, ներառյալ հետտպագրական աշխատանքների անհրաժեշտ ամբողջ ցիկլը, մենք կատարում ենք ընդամենը մեկ շաբաթում:

Անհրաժեշտ է հիշել, որ տպագրության տվյալ տեսակը պահանջվում է լուրջ մինչտպագրական նախապատրաստություն և տպարանների տեխնիկական պահանջների ճշգրիտ կատարում:

Եթե Դուք փնտրում եք օֆսեթ տպագրության կատարյալ որակ և տպագրական արտադրանքի իրագործման ամենասեղմ ժամկետները, ապա AG Print հրատարակչությունը հենց այն է, ինչ Ձեզ անհրաժեշտ է:

 

Օպերատիվ թվային և լայնաֆորմատ տպագրություն

Թվային տպագրություն

Օպերատիվ պոլիգրաֆիա՝ մի քանի ժամում հնարավոր է տպել փոքր տպաքանակներով AG Print –ի 4 սալոններում:

Ֆիրմային տպագրական արտադրանքի փորձնական փոքր տպաքանակներ (մեկ օրինակից սկսած) տպագրելու համար տնտեսապես ավելի ձեռնտու է թվային, այլ ոչ թե օֆսեթ տպագրությունը, իսկ արտադրանքի էլեկտրոնային մանրակերտի պահպանումը հնարավոր է դարձնում ցանկացած պահի կատարել տպաքանակի նույնական լրատպում: Հաջորդ տպաքանակներում աննշան սրբագրումներ մտցնելը, օրինակ, այցեքարտում անձնական տվյալների ուղղումը, էականորեն չի ազդում դրոշմվածքի գնի վրա:

Թվային տպագրությունը կատարվում է չորս չոր ներկանյութերով (տոներներով)՝ երկնագույն, մորեգույն, դեղին և սև (CMYK), և ՙամրակցվում՚ է ջերմամշակման միջոցով:

Թվային տպագրությունը տնտեսապես ձեռնտու է մինչև 500 А3 տպաքանակի դեպքում մեկ կամ ավելի, սակայն խիստ անհետաձգելի, մանրակերտերից տպելու դեպքում:

Թվային տպագրության դեպքում պատկերը համակարգչից անմիջապես փոխանցվում է տպագրության հաշվված վայրկյաններում; Պատկերն ստանալու համար օգտագործվում են քսերոգրաֆիայի կամ էլեկտրոգրաֆիայի տեխնոլոգիաները:

Օգտագործվող նյութերի առավելագույն ձևաչափն է 450х320 մմ: Կնքման չափն է 440х310 մմ:

Իբրև նյութ օգտագործվում են օվսեթ, կավճած, փայլարդած, դիզայներական և ֆակտուրային թղթեր, ինքնասոսնձվող նյութեր, ժապավեններ, մոմաթղթեր, ՙռետինապատ՚ նյութեր ջերմափոխադրման համար: Օգտագործվող նյութերի խտությունը մինչև 350 գ/մք է:

Օպերատիվ թվային տպագրությունը հնարավորություն է տալիս ամենասեղմ ժամկետներում ապահովել Ձեր ընկերությունը բարձրորակ ներկայացուցչական և ազդագրային արտադրանքով: Երևանում թվային տպագրության շտապ պատվերի դեպքում մենք մի քանի ժամում կպատրաստենք ֆիրմային բլանկների, ծրարների, թռուցիկների լրացուցիչ տպաքանակներ և ցանկության դեպքում կառաքենք Ձեր գրասենյակ:

Լայնաֆորմատ կամ պլոտերային տպագրություն:

Թե ներսում, թե դրսում օգտագործվող տպագրության բարձր լուսաչափով պլակատներ:

Տպագրության լուսաչափ 300-ից մինչև 1200 dpi: Լուսանկարչական որակ չպահանջող ազդագրային-տեղեկատվական պլակատների տպագրության համար հարմար է 300 dpi տպագրության լուսաչափը: Լուսանկարչական որակի գեղարվեստական ստեղծագործությունների և ճշգրիտ լուսափոխանցման համար հարմար է 600 – 1200 dpi:

Կարելի է տպել ֆոտոթղթի, կտորի, կտավի, թափանցիկ և կավճապատ ժապավենի, ինքնասոսնձվող նյութերի, պլաստիկի, բանների վրա: Հնարավոր է կատարել մակաշերտում, ձողերի, օղագույցերի տեղակայում:

Տպագրության համար օգտագործվող կրիչների լայնությունն է 910մմ, 1060մմ, 1270մմ, 1520մմ, երկարությունը՝ մինչև 30 մետր:

Մեզ մոտ Դուք կարող եք սկանավորել, տպել և պատճենավորել կրիչների ստանդարտ չափսերի վրա. A0, A1, A2, A3, A4, B1, B2, B3, B4: Տպագրության որակը՝ 2400 x 1200 կ/դ:

Ամրակման և մշակման տարբեր եղանակներ:

Մենք կատարում ենք ազդագրային և պոլիգրաֆիական դիզայնի ասպարեզում գործնականորեն բոլոր տեսակի աշխատանքները:

Մեր ընկերություննը ընդունում է հետևյալ պատվերները.

  • Դիզայնի մշակում ըստ ձևանմուշի
  • Մշակում ըստ պատվիրատուի էսքիզների և նյութերի
  • Ֆիրմային ոճի մշակում
  • Տպագրության մանրակերտերի նախապատրաստում ըստ տպարանի պահանջների
  • Արտաքին ազդագրի դիզայն


Պոլիգրաֆիական բազմացման համար նախապատրաստվող յուրաքանչյուր փաստաթուղթ կարիք ունի մինչտպագրական նախապատրաստման՝ դիզայն, էջկապում, գունասրբագրում: Մենք ունենք անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու կադրերը՝ օգնելու համար մեր հաճախորդներին՝ որակյալ և կարևորը՝ խնայողաբար նախապատրաստել ցանկացած ֆայլ բազմացման համար: Բարձրորակ հաստիքային դիզայներները, էջատողները, գունասրբագրման ասպարեզի մասնագետներն ու նախամամլիչը միշտ Ձեր տրամադրության տակ են:

  • Կատալոգներ
  • Բրոշյուրներ
  • Բուկլետներ
  • Թռուցիկներ
  • Ամսագրային մոդուլներ
  • Բացիկներ և հրավիրատոմսեր
  • Բոլոր տեսակի օրացույցեր
  • Թղթապանակներ
  • Պլակատներ
  • CD и DVD


Եվ բազմաթիվ այլ բաներ:

Դիզայնի մշակումն ու նախամամլիչ նախապատրաստումը պոլիգրաֆիական արտադրանքի պատրաստման վճռական փուլն է: Ժամանակի սղության պարագայում տպագրության մանրակերտը կարելի է պատրաստել ըստ պատրաստի ձևանմուշի: Տարբեր պոլիգրաֆիաների դիզայնի պատրաստի տարբերակները (այցեքարտեր, բացիկներ, հրավիրատոմսեր և այլն) շատ հարմար են, ի դեպ, շտապ պատվերների կատարման համար:

Մեկ այլ մոտեցում է ֆիրմային ոճի, լոգոտիպերի, այցետոմսերի բացառիկ դիզայնի, ազդագրի և այլ արտադրանքի մշակումը՝ հաշվի առնելով հաճախորդի անձնական ցանկություններն ու պոլիգրաֆիայի նշանակությունը:

Մեր մենեջերները կօգնեն Ձեզ կատարելու պոլիգրաֆիայի դիզայնի ծառայությունների գնի նախնական հաշվարկը:

Լուսանկարչական ծառայություններ

Գործողության ոլորտի բաղադրիչներն են պրոֆեսիոնալ լուսանկարչությունը, թվային և անալոգային ֆոտոտպագրությունը բոլոր տեսակի կրիչներից, լուսանկաարչական ապրանքների վաճառքը:

Մեր հաճախորդներին տրամադրվում են արդիական տեխնոլոգիաներ, մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու ձեռք բերած փորձը, ուստի և օպտիմալ ժամանակահատվածում և մատչելի գներով պատվերի որակյալ կատարումը:

Տպագրությունն իրականացվում է թվային մինի լաբորատորիայի միջոցով՝ լազերային գլխիկով անմիջապես ֆոտոթղթի վրա, դրոշմահետքի չափսերն են. 10x15 | 13x18 | 15x21 | 20x30 | 10x30 | 13x35 | 20x36 | 30x40 | 30x90 սմ:

Ավելի մեծ չափսերի տպագրության համար օգտագործվում է լայնաֆորմատ թվային ֆոտոտպիչը: Տպագրական կրիչների առավելագույն լայնությունն է 1000մմ:

Լուսանկարները տպվում են CD/DVD -ից, /SD/CF/MS/XD/FD/ ֆլաշքարտից, նեգատիվներից, սլայդերից, սև-սպիտակ լայն նեգատիվներից ու սլայդերից, ինչպես նաև բջջային հեռախոսներից ու էլեկտրոնային փոստից: Կատարվում է սլայդերի և նեգատիվների տեսածրում/սկանավորում/, գրանցում CD/DVD –ի վրա:Նախքան տպելը լուսանկարները ենթարկվում են մշակման.հանում ենք կարմիր աչքերը, բարելավում գունային ցայտունությունը և հակադրությունը, ինչպես նաև գունային հագեցվածությունը:

Վաճառվում են ժապավեններ, հիշողության քարտեր, թվային լուսանկարչական ապարատներ, ալբոմներ, շրջանակներ, պայուսակներ, մարտկոցներ և լուսանկարչական այլ պիտույքներ:

Մեր ստուդիայում Դութ կարող եք պատվիրել բոլոր տիպի լուսանկարահանումները:

Լուսանկարահանում ենք կատարում ինչպես մեր ստուդիայում, այնպես էլ այլուր:

Լուսանկարահանման հիմնական տեսակներն են.

  • Ազդագրային լուսանկարահանում ամսագրերի, կատալոգների, բուկլետների համար

  • Պորտֆոլիո (մոդելային լուսանկարահանում)

  • Դիմանկարային լուսանկարահանում

  • Ճարտարապետական օբյեկտների, ինտերիերների լուսանկարահանում

  • Մակրոնկարահանում (ապրանքներ, հագուստ, ոսկերչական իրեր և այլն)

  • Հարսանիքների և այլ հանդիսությունների, կորպորատիվ միջոցառումների լուսանկարահանում

  • Լուսանկարահանում ամուսնական գործակալությունների, վարձակալական գործակալությունների համար

  • Էրոտիկ լուսանկարահանում

Մեր լուսանկարչական ստուդիան ունի այն ամենն, ինչ անհրաժեշտ է լավագույն արդյունքի հասնելու համար. վիզուալ մշակման միջոցներ, միջոցներ նախագծի էլեկտրոնային կամ տպագրական ձևով ներկայացման համար:

Ստուդիան այնպես է ստեղծված, որպեսզի կարողանա իրականացնել Ձեր ցանկությունները՝ կատարելով գաղափարից մինչև թղթի վրա դրանք մարմնավորելու ողջ ցիկլը:

Մեր ընկերությունն արագ զարգացող շուկայական պայմաններում առանձնանում է կարևոր հետևյալ հատկանիշներով. պատրաստի արդյունք ստանալու օպերատիվություն, հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ մշակման հնարավորություն:

Մեզ հետ համագործակցում են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, հրատարակչություններ, ամսագրեր, ընկերություններ:

Շրջանակների պատրաստման արհեստանոց:

Մեր արհեստանոցը տրամադրում է շրջանակաձողերի և շրջանակների լայն տեսականի:

Լուսանկարների, հայելիների, գեղանկարների, գոբելենների, ձեռագործների, պապիրուսների, փորագրանկարների, անգամ պլազմային հեռուստացույցերի շրջանակման ծառայություններ շրջանակաձողե շրջանակներով: Անհատական պատվերների կատարման առավելագույն ժամկետն է 5 օր:

Շրջանակման հիմնական կանոնները

Շրջանակը պետք է ընտրվի ըստ նկարի, այլ ոչ թե ըստ ինտերիերի կամ պատերի գույնի: Շրջանակն ու նկարը պետք է ոչ թե լինեն մրցակից, այլ պետք է կազմեն որոշակի միասնություն, լրացնեն միմյանց: Ընտրված շրջանակը պետք է համապատասխանի նկարի գունային գամմային:

Թղթի վրա կատարված ստեղծագործությունները պետք է ունենան չափափոխ շրջանակ՝ պասպարտու: Այն կարող է լինել ամենատարբեր երանգի: Մուգ չափափոխ շրջանակն ուժեղացնում է նկարի գույների ինտենսիվությունը, կախված նրանց երանգավորումից շեշտադրում է տաք կամ, հակառակը, սառը երանգները:

Թղթի վրա կատարված ստեղծագործությունները պետք է լինեն ապակու տակ: Վտանգավոր են ոչ միայն փոշին, այլև լույսը: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ թուղթը դեղնում է, գույները՝ խավարում: Ուստի անհրաժեշտ է օգտագործել հատուկ պաշտպանական ապակի, որը չեզոքացնում է վնասակար ճառագայթների 97%-ը:

Պատվերով հուշանվեր պատրաստելը AG Print-ի աշխատանքային ուղղություններից է: Մենք հաճույքով կպատրաստենք ձեր ընկերության համար անհրաժեշտ հուշանվերային արտադրանքը՝ օգտագործելով բացառապես որակյալ նյութեր, ինքնուրույն ձեռքբերված, կամ մեր մատակարարների տրամադրած տարբեր հուշանվերային և ազդագրային արտադրանքը կդրոշմենք ցանկացած պատկերով:

Հուշանվերային արտադրանքը ոչ միայն ազդ է, այլև հեղինակություն, վարկ: Այն նաև անհրաժեշտ բաղադրիչ է ժամանակակից բիզնեսի բարգավաճման համար:

Ելնելով առաջադրված խնդրից, մենք կարող ենք գտնել յուրօրինակ նվեր պատրաստելու օպտիմալ տարբերակ, լավագույնս կհաշվարկենք պատվերի արժեքը, իսկ անհրաժեշտության դեպքում կմատուցենք նաև հուշանվերային արտադրանքի շտապ պատրաստում:

Մեզ մոտ դուք կարող եք պատվիրել լոգոտիպերի, մակագրությունների և սիմվոլիկայի, ցանկացած պատկերի, այդ թվում լուսանկարի, դրոշմում պատրաստի, կամ մեր կատալոգից ընտրված հուշանվերի վրա: Դրոշմվելիք հուշանվերային արտադրանքի առկայությունը կարող եք ճշտել մեր տպարանի մենեջերներից:

Հուշանվերների և նվերների պատրաստման գները հաշվարկվում են անհատապես՝ կախված արտադրանքի տեսակից և տպաքանակից, պատրաստման եղանակից և ժամկետից:

Կողմնորոշիչ գներ …

Երևանի կենտրոնում, Մաշտոցի 40, գտնվում է հուշանվերային և լուսանկարչական խանութ: Մենք վաճառում ենք հետևյալ ապրանքները.

Հաճախ տպագրվող ապրանքներ
  • Գունավոր | երկկողմանի
  • 300 գր. փայլուն
  • 90x50 մմ

100 հատ 8700 դրամ

  • Գունավոր | միակողմանի
  • 160 գր. փայլուն
  • A3 (297x420 մմ)

100 հատ 43000 դրամ

  • Գունավոր | երկկողմանի
  • 170 գր. փայլուն
  • A5 (210x148 մմ)

100 հատ 39500 դրամ

  • Գունավոր | երկկողմանի
  • 135 գր. փայլուն
  • A5 (210x148 մմ)

100 հատ 16000 դրամ

  • Գունավոր | երկկողմանի
  • 140 գր. փայլուն
  • A5 (210x148 մմ)

100 հատ 26000 դրամ